Երբ ամեն օր նախորդից ավելի շատ վարակակիրների թիվ է հրապարակվում, ու դա հարուցում է շատերի զարմանքը, անկեղծ ասած, ես զարմանում եմ այդ զարմացողների վրա։
Անցած մի քանի օրերը ցայտուն կերպով արձանագրեցին իշխանական թիմի և առաջին հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խուճապի նշանները։ Այս առումով‚ թերևս‚ կարող ենք նշել‚ որ իշխանական համակարգի և անձամբ կառավարության ղեկավարի ոչ ադեկվատության ցուցանիշը նոր ռեկորդ սահմանեց (իհարկե‚ բացասական առումով)։
Երկիրն աղետի մեջ է. առաջին պատասխանատուն և առաջին օրինախախտը դու ես, Նիկոլ: Համավարակը խայտառակ տեմպերով ահագնանում է, իսկ դու մեղավորներ ես փնտրում: Մեղավոր ես համարում բոլորին, հասարակ ժողովրդին, բայց ոչ երբեք քեզ:
Այսօր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է․ «ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայցնենք հասարակությանը»։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասում է, որ օրերս հրապարակած տեսանյութում, որտեղ անդրադարձել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանին ու նախկին իշխանությանը վերագրվող հանցագործություններին, խոսել է ոչ թե ապացուցվելիք դեպքերի, այլ արդեն իսկ հաստատված ապացույցների մասին:
Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձավ 45 տարեկան։ Նախ շնորհավորում ենք, իսկ մաղթանքներն ավելի ուշ։ Փաշինյանը ծննդյան օրով ստացավ յուրահատուկ «անակնկալ», որն առավոտ կանուխ բավական գոհ ու զվարթ ինքն իրեն «մատուցեց»՝ ավետելով, թե ինքը և իր ընտանիքի բոլոր անդամները վարակված են կորոնավիրուսով։
Մեր պարագայում այն չի առնչվում կազմակերպված պետության, ճիշտ հաշվարկի, կառավարման արդյունավետ համակարգի, խիստ խորքային խաղացողների համերաշխության հետ: Մանավանդ որ չունենք դրանցից և ոչ մեկը:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...